воскресенье, 14 июня 2015 г.

Քաղաքական կուսակցությունների առաջացումը և էությունը:



Նախաբան

Քաղաքականության մեջ կարևոր դեր են խաղում  քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակրգի ամենաքաղաքականված կառույցները:
Տեսնենք թե ինչ է իրանից ներկայացնում կուսակցությունը, և որտեղից է այն ծագել:


Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր

Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է։ Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի։ Ըստ այդմ էլ հայտնի էին այնպիսի կուսակցություններ, ինչպես օրինակ՝

  • Դաշտավայրային
  • Լեռնային և այլն:
Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից։ Դասական առումով քաղաքական կուսակցությունները անցել են ձևավորման 3 փուլ։ Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ (ֆրանսերեն՝ խումբ)։ Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները։ Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները։ Իրականում այս 3 դասական փուլերն անցել են անգլիական 2 հայտնի կուսակցությունները՝
  • լիբերալները(նիգեր)
  • պահպանողականները(տորիներ)

Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861թ-ին։ Դա Լիբերալ կուսակցությունն էր։ 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը։ Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885թ.՝Արմենական կուսակցություն 1887թ.՝ Հնչական կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն: Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցությունները իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից։ Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը։

Քաղաքական կուսակցությունների տիպաբանությունը

Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով։ Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է։ Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։ Այս չափանիշով առանձնացվում են՝


  • Մարքսիստական
  • Սոցիալիստական
  • Կոմունիստական
  • Լիբերալ
  • Պահպանողական կամ Կոնսերվատիվ
  • Ազգայնական
  • Ֆաշիստական և այլ կուսակցություններ։
  • Հաջորդ չափանիշը սոցիալական կազմն է։ Ըստ սոցիալական կազմի առանձնացվում են՝
  • Բանվորական
  • Գյուղացիական
  • Երիտասարդական
  • Մտավորականական և այլ կուսակցություններ։
  • Կուսակցությունների տիպաբանության հաջորդ չափանիշը նրանց գործունեության գործելաոճն է։ Սրա հիման վրա առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝
  • Ավանգարդային
  • Նախընտրական
  • Պառլամենտական կուսակցություններ։


Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ։ Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների։ Սրաքն իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ։ Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է Բոլշևիկյան կուսակցությունը։ Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն։ Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացի ստեղծելու նպատակով։ Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես։ Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում։ Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ։ Սրանք առավել հաճախ ջևավորում էին կոալիցիոն կառավարություն։


Կադրային կուսակցությունները, որպես կանոն, փոքրաքանակ են։ Մասնագիտական գրականության մեջ, որպես կադրային կուսակցությունների դասական օրինակ են նշվում ամերիկյան Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները։ Ի տարբերություն կադրային կուսակցությունների, մասսայական կուսակցությունները ավելի բազմաքանակ են։ Նրանք աչքի են ընկնում ներքին կազմակերպական խիստ կառուցակարգով։ Ունեն կուսակցական ամուր օղակներ, սկզբնական բջիջներ, տեղական և ռեգիոնալ կուսակցական կազմակերպություններ։ Մասսայական կուսակցությունների հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են անդամավճարների հաշվին։ Այստեղ գործում է կուսակցության անդամակցության բարդ համակարգ, բարձր կուսակցական կարգապահություն, կուսակցական կոպուսի (վերնախավ) որոշումները պարտադիր են կատարման բոլոր անդամների համար։ Մասսայական կուսակցության օրինակներ են Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունները։ Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքն է։ Ըստ այս չափանիշի առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝
  • աջեր
  • ձախեր
  • ցենտրիստներ կամ կենտրոնամետներ։
Այս դասակարգման ավանդույթը գալիս է Ֆրանսիայից, երբ 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական սենատում, այն քաղաքական ուժերը, ովքեր նստած էին թագավորի աջ կողմում, նրանք աջերն էին և կողմնակից էին թագավորին, իսկ ովքեր ձախում էին՝ ընդդիմադիր էին, իսկ ովքեր կենտրոնում էին՝ չեզոք էին։ Խորհրդային տարիներին աջերի և ձախերի դասակարգումը մի փոքր այլ տեսք ուներ։ Մասնավորապես, կոմունիստները իրենց համարում էին աջեր, քանի որ հանդես էին գալիս գոյություն ունեցող կարգերի պահպանման օգտին, իսկ ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին համարում էին ձախեր։ Ժամանակակից պայմաններում քաղաքական դաշտի աջ թևն են կազմում լիբերալ-պահպանողական և ազգայնական կուսակցությունները, իսկ ձախ թևը՝ մարքսիստական, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները։ Աջ և ձախ կենտրոններում հայտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք լոյալ են վերաբերվում գործող քաղաքական ուժերին, կողմնակից են համագործակցության և կոմպրոմիսների։ Մասնավորապես, Ձախ-կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների թվին են պատկանում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, իսկ աջ-կենտրոնամետ՝ նեոպահպանողականները և այլն։
















Комментариев нет:

Отправить комментарий