пятница, 12 июня 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում


Ռոբերտ Մանդել (անգլ.՝ Robert Alexander Mundell) (հոկտեմբերի 241932ՔինգստոնԿանադա), կանադացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր` արժութային կուրսերի տարբեր ռեժիմների պայմաններում դրամավարկային և բյուջետային (գանձարանային) քաղաքականության վերլուծության, ինչպես նաև օպտիմալ վալյուտային գոտիների վերլուծության համար (1999

                     Կենսագրություն


Սովորել է Բրիտանական ԿոլումբիայիՎաշինգտոնիՉիկագոյի համալսարաններումՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ ստացել է դոկտորի աստիճան։ Դասավանդել է Ստենֆորդի և Չիկագոյի համալսարաններում։
Աշխատել է Միջազգային արժութային ֆոնդի գիտական բաժնում։ Սա հնարավորություն տվեղ ինչպես նյութեր հավաքել ուսումնասիրության համար, այնպես էլ որոշ մտքեր իրականացնել գործնականում։
Մանդելի աշխատանքների (բաց տնտեսություններում կայունարար քաղաքականության ուսումնասիրությունների մասին) հրատարակման հետ գրեթե միաժամանակ իր աշխատությունները հրատարակեց ՄԱՖ-ի մեկ այլ աշխատակից՝ Մարկուս Ֆլեմինգը։ Այս աշխատությունները դարձան նեոլիբերալիզմի տեսական հիմքը։ Ժամանակակից դասագրքերն օգտագործում են «Մանդել-Ֆլեմինգի մոդել»անվանումը որպես իդեալական մոդել որոշ փոքր երկրների բաց տնտեսությունների համար։ Սակայն ըստ վերլուծության խորության, ընդգրկվածության և ազդեցիկությամբ՝ Մանդելի վերլուծությունն ավելի նշանակալի է։
2009 թ. հունիսի 5-ին մասնակցել է միջազգային տնտեսագիտական ֆորումի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որտեղ ակտիվորեն մասնակցել է քննարկումներին, այդ թվում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

                      Աշխատանքներ

  • The International Monetary System։ Conflict and Reform (1965)
  • Monetary Theory։ Interest, Inflation and Growth in the World Economy (1971)



(Ներկայացվելու է նաև բանավոր)













Комментариев нет:

Отправить комментарий