четверг, 11 июня 2015 г.

Կրոնական Խմբեր

                                          Կրոնական Խմբեր

նախաբան


Երբ սպիտակ մարդը եկավ, մենք ունեինք երկիր, իսկ նա Աստվածաշունչ: Այժմ նա ունի երկիր, իսկ մենք միայն Աստվածաշունչ:  Ջորջ Դեն
Մարդուց ում ազգը իր ամբողջ կյանքում տուժել է այսպես կոչված <<սպիտակ հավատացյալներից>>  ուրիշ խոսքեր կրոնի մասին ակնկալել պետք չեր:
Բայց կարելի է արդյոք ընդունել Ջորջ Դենի խոսքերը որպես հիմք, և ասել որ կրոնը դա միայն մարդկանց կառավարելու միջոց է, չէ որ բացի աշխարահրչակ հնդիկից  ուրիշ շատ և շատ տարբեր մասնագիտության անձնավորություններ նույնպես բացասական են արտահայտվել կրոնի մասին:Որպեսզի գտնենք այդ պատասխանը եկեք պարզենք թե ինչ է կրոնը և որտեղից է այն ծագում:

                                            Կրոնի   ծագում

Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների։ Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։ Աստվածաբանությունը և իդեալիզմը քարոզում են կրոնի՝ բնածնության ուսմունքը։ Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության: Մինչ մարքսիստական աթեիստական միտքը փորձում էր հիմնավորել, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Զարգացնելով Սպինոզայի, Թ. Հոբսի, ժ. Մելյեի, Վոլտերի, Պ. Հոլբախի և մյուսների աթեիստական գաղափարները՝ հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է, Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու, իսկ ըստ Գ. Կոստանդյանի՝ «Կրոնի երևակայած խորհուրդները՝ մարդերե շինված են»: Մինչ դեռ անհրաժեշտ էր իրական կյանքի հարաբերություններից բխեցնել համապա տասխան կրոնական ձևերը, որը, ինչպես նշում են մարքսիզմի դասականները, միակ մատերիալիստական և, հետևաբար, միակ գիտական մեթոդն էր։ Մարքսիզմը, չընդունելով կրոնի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսությունները գտնում է, որ այն սոցիալ-պատմական երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել կրոն-ծնող սոցիալական պատճառների վերացման հետ։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։ Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները։ Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությունից վերացարկվելով, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում է ինքնուրույն գոյություն, սուբաոանցիոնալ, կար գավորիդ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակի (օրինակ աստծու) հատկանիշներ։ Այսպես ձևավորվել է կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունը։ Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախ տություն): Կրոնի իմացաբանական արմատների կապակցությամբ Լենինը նշում է, որ «Նա անհող չէ, նա անպտուղ ծաղիկ է, անտարակույս, բայց մի անպտուղ ծաղիկ, որը բուսնում է մարդկային... կենդանի ծառի վրա»: Այստեղից բխում է նաև կրոնի և իդեալիզմի իմացաբանական արմատների ընդհանրությունը։ Սակայն կրոնի առաջացման իմացաբանական հնարավորությունը կարող է իրականության վերածվել միայն սոցիալ-տնտեսական որոշակի պայմանների առկայության դեպքում:

Կան կրոնի տարբեր տեսակներ, որոնցից են 

  •  Քրիստոնեություն 
  • Իսլամ
  • Բուդդայականություն
                             
                         Քրիստոնեության ծագում

          
   Քրիստոնեությունը ծագել է առաջին դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում  կային քրիստոնեական համայնքներ։
Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։
Նոր կտակարանի Գործք գրքի համաձայն «Χριστιανοί» գոյականը (քրիստոնյաներ, Քրիստոսի հետևորդներ) առաջին անգամ օգտագործվել է Անտիոք քաղաքում I դարում (Գործք 12։1)։
Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ "հեթանոս" ազգերի շրջանում։ Մինչր V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք,Սիրիա,Եթովպիա)), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։         

Աշխարհում ապրում է մոտ 2.35 մլրդ քրիստոնիա: 


                                      Իսլամ


Իսլամը  համաշխարհային կրոն, որի հիմքը Ղուրանն է։ Մուսուլմանությունը Իսլամի հայերեն անվանումն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը - բացարձակ միաստվածություն է, Ալլահին (Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդները են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամմադ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին։ Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին։ Վերջին առաքյալը մարգարեներից Մուհամմադն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով։
Ալլահ - արաբերեն Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ։ Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները։ Ալլահը միակն է ու ամենակարողը, չի ծնել ու չի ծնվել, և ոչ ոք նրան չի կարող հավասարվել։ Ալլահի առկայությունը անհրաժեշտ է իսկ դրա բացակայությունը անհնար։ Ըստ մուսուլմանների, նա չունի իրեն հավասարների, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը։


                                   Բուդդայականություն


Բուդդայականության էությունն ամփոփված է չորս պնդումների մեջ՝
  1. կյանքը տառապանք է,
  2. տառապանքների պատճառն են ցանկություններն ու կրքերը
  3. գոյություն ունի տառապանքներից ազատվելու միջոց՝
  4. գոյություն ունի ութմասնյա ուղի, որը տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է նիրվանայի։
Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի(խորասուզում) միջոցով։ Փաստորեն նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է։ Այն մարդուն կտրում է արտաքին աշխարհից և ազատում է նրա օբյեկտների հետ կապվածությունից։
Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն  է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը , ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։

Օգտվելեմ տվյալ կայքից http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D6%80%D5%B8%D5%B6







Комментариев нет:

Отправить комментарий