понедельник, 29 июня 2015 г.

Հոքու և Թանկա

Թանկա կամ թանքա, ճապոնական պոեզիայի հնագույն ժանր՝ 31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող։
Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ է տրոպի տեսակներով, բառախաղերով հաճախ է ստեղծում իմաստային երկրորդ շերտ։
Ամենավաղ թանկաները գրի են առնվել 8-րդ դարում. ժանրը ծաղկում է ապրել 10-13-րդ դարերում՝ կապված ճապոնական պոեզիայի արքունական գերատեսչության գործունեության, պոետական մրցույթների անցկացման և պոետական պաշտոնական հատընտիրներ կազմելու հետ։
Նոր աշխուժություն է սկսվում 19-20-րդ դարերում, երբ թանկաները լցվում են սոցիալական մոտիվներով (Իսիքավա Թաքուբոքու)։
Թանկայի հիմնական միտքը կենտրոնացված է առաջին երեք, ամփոփումը՝ վերջին երկու տողերում։ Թանկայի հնգատողը և հոքուի եռատողը ճապոնական պոեզիայի ավանդական երկու ուղղությունն են։ Երրորդ ուղղությունը («Գենդայսի») ժամանակակից ոտանավորն է։ Թանկա գրող պոետը կոչվում է կեձին, հոքու գրողը՝ խայձինհնյ,., իսկ ժամանակակից գրողը՝ սիձին։ Ճապոնական թանկաները հայտնի են աշխարհին որպես պոետական արտակարգ նրբագեղության և հակիրճ, լակոնիկ ձևի բանաստեղծություններ։ 
 
  Հոքու, հոկու կամ հայքու, հայկու  ճապոնական պոեզիայի ժանր (եռատող, 17-վանկանի (5-7-5), հաճախ երկրորդ բանատողից հետո դադարով (ցեզուրա
Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հոքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։
Գոյություն են ունեցել հոքուների մի քանի դպրոցներ։ 19-րդ դարի վերջերին Մասաոկա Սիկին նոր զարկ տվեց հոքուի զարգացմանը՝ նրան կցելով գեղանկարչությունից փոխառած «ուրվանկար բնօրինակից» սկզբունքը։                                

воскресенье, 28 июня 2015 г.

Հովհաննես Թումանյան գնահատվող աշխատանք

                                                 Կենսագրություն

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1269 թվականի փետրբարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու  նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում ։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում  հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին  ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն։

1
921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիսում՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:                    

                                     Վերնատուն

Վերնատուն,19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայ գրական ակումբ-խմբավորում, որը հիմնվել էր Հովհաննես Թումանյանի կողմից 1899 թվականին։ Խմբավորման հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհրության փողոց № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։ Վերնատունը ապրեց 7-8 տարի. անդամների բացակայության և ցրվածության հետևանքով նա դադարեց գոյություն ունենալուց 1908 թվականի վերջին։ «Վերնատունը» դարձել է <<Հայ գրողների կովկասյան ընկերության>>  հիմնաքարը:

                    Թումանյանի ստեղծագործական ներկապնակը 

Թումանյանն իր առաջին պոեմը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։
«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

Թումանյանի հեքիաթները, դրանցում աբսուրդի բաժինը

Ինչպես և բոլոր հեքիաթներում այնպես ել Թումանյանի հեքիաթներում աբսուրդ կա: Օրինակ <<Անխելք մարդ>> հեքիաթում մարդը հանդիպում է խոսացող ծառի, խոսացող գայլի, խոսում  Աստծու հետ և այլն...   














понедельник, 15 июня 2015 г.

Բարեկենդան

Այս հեքիաթում հեղինակը պատմում է մի մարդ ու կնգա մասին որ իրար հետ միշտ կռվում են, մարդը կնգաներ  ասում հիմար կնիկը մարդուն:
 Մի օր մարդը մի փութ եղ ու բրինձ է բերում տան, և ասում կնոջը որ սա բարեկենդանի համար է:
Մի օր կնիկը տեսնում է թե ինչպես մի մարդ վռազ-վռազ փողոցով գնում է: Կինը ձայն է տալիս անծանոթին ու հարցնում թե արցյոք նա է բարեկենդանը, անծանոթը մտածելուց հետո պատասխանում է որ հա ինքը բարեկենդաննե: Կինը տալիս է նրան բրինձն ու եղը և ճանապարհում:
Երբ որ տուն է գալիս ամուսինը կինը նրան պատմում է թե որ նոր եկել էր բարեկենդանը, և ինքը նրան տվեց եղն ու բրինձը: Ամուսինը նստում է ձին և գնում է անծանոթի ետևից, երբ որ անծանոթը տեսնում է որ ինչ որ մեկը ձիով իրեն է մոտիկանում միանգամից հասկանում որ այդ կնոջ մարդն է, երբ որ մարդը մոտիկանում է նրան և հարցնում է թե արցյոք նա չի տեսել եղը ու բրինձը շալակը մեկին, անծանոթը պատասխանում է որ տեսել և եթե նա ձիով գնա այդ մարդու ետևից նա նրան չի հասնի դրա համար ավելի լավ է ձին իր մոտ թողնի նոր գնա նրա հետևից:
Ամուսինը երբ որ հասկանում որ էդ մարդուն չի գտնի ետ է վերադառնում ձիի հետևից, սակայն այլևս ոչ ձին կար ոչ ել անծանոթը:

Կիկոսի Մահը

Հեքիաթում Հովհաննես Թումանյանը պատմում է մի աղքատ ընտանիքի մասին:
Մի օր ընտանիքի հայրը աշխատելիս է լինում, ծարավում է և ուղարկում  է մեծ աղջկան ջրի:
Երբ որ մեծ աղջիկը աղբյուրից ջուր վերցնելիս է լինում, նայում է ծառին և մտածում,  որ հնարավոր է նա մի օր ամուսնանա և Կիկոս անունով երեխա ունենա, ու մի օր երեխան կարող է գալ այստեղ բարցրանա ծառը և ընկնի:
Այնուհետև նա սկսում է լացել և տեղում սուգ է անում:

  Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...  

Երբ որ մայրը տեսնում է որ աղջիկը չի վերադառնում ուղարկում է նրա մոտ միջնեկ աղջկան:
Երբ որ մեծ քույրը պատմում է միջնեկ քրոջը թէ ինչ է եղել նրանք երկուսով են սկսում լացել, այնուհետև նրանց միանում են փոքր քույրը և մայրը:
Հայրը երկար սպասելուց հետո անհանգստանում է, և որոշում է ինքը գնա, և պարզի թե ինչ է եղել:
Երբ որ հայրը տեղ է հասնում տեսնում է որ իր ամբողջ ընտանիքը սգում է, երբ որ նրան պատմում են թե ինչ է եղել նա ասում թէ լացով ոչինչ չես փոխի եկեք գնանք տուն կով մորթենք և Կիկոսի պատարագը անենք:  




















воскресенье, 14 июня 2015 г.

Եղիշե Չարենց

                                    Եղիշե  Չարենց

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:


1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:
Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն...
Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:
Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:




















Քաղաքական կուսակցությունների առաջացումը և էությունը:



Նախաբան

Քաղաքականության մեջ կարևոր դեր են խաղում  քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակրգի ամենաքաղաքականված կառույցները:
Տեսնենք թե ինչ է իրանից ներկայացնում կուսակցությունը, և որտեղից է այն ծագել:


Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր

Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է։ Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի։ Ըստ այդմ էլ հայտնի էին այնպիսի կուսակցություններ, ինչպես օրինակ՝

  • Դաշտավայրային
  • Լեռնային և այլն:
Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից։ Դասական առումով քաղաքական կուսակցությունները անցել են ձևավորման 3 փուլ։ Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ (ֆրանսերեն՝ խումբ)։ Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները։ Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները։ Իրականում այս 3 դասական փուլերն անցել են անգլիական 2 հայտնի կուսակցությունները՝
  • լիբերալները(նիգեր)
  • պահպանողականները(տորիներ)

Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861թ-ին։ Դա Լիբերալ կուսակցությունն էր։ 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը։ Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885թ.՝Արմենական կուսակցություն 1887թ.՝ Հնչական կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն: Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցությունները իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից։ Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը։

Քաղաքական կուսակցությունների տիպաբանությունը

Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով։ Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է։ Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։ Այս չափանիշով առանձնացվում են՝


  • Մարքսիստական
  • Սոցիալիստական
  • Կոմունիստական
  • Լիբերալ
  • Պահպանողական կամ Կոնսերվատիվ
  • Ազգայնական
  • Ֆաշիստական և այլ կուսակցություններ։
  • Հաջորդ չափանիշը սոցիալական կազմն է։ Ըստ սոցիալական կազմի առանձնացվում են՝
  • Բանվորական
  • Գյուղացիական
  • Երիտասարդական
  • Մտավորականական և այլ կուսակցություններ։
  • Կուսակցությունների տիպաբանության հաջորդ չափանիշը նրանց գործունեության գործելաոճն է։ Սրա հիման վրա առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝
  • Ավանգարդային
  • Նախընտրական
  • Պառլամենտական կուսակցություններ։


Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ։ Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների։ Սրաքն իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ։ Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է Բոլշևիկյան կուսակցությունը։ Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն։ Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացի ստեղծելու նպատակով։ Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես։ Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում։ Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ։ Սրանք առավել հաճախ ջևավորում էին կոալիցիոն կառավարություն։


Կադրային կուսակցությունները, որպես կանոն, փոքրաքանակ են։ Մասնագիտական գրականության մեջ, որպես կադրային կուսակցությունների դասական օրինակ են նշվում ամերիկյան Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները։ Ի տարբերություն կադրային կուսակցությունների, մասսայական կուսակցությունները ավելի բազմաքանակ են։ Նրանք աչքի են ընկնում ներքին կազմակերպական խիստ կառուցակարգով։ Ունեն կուսակցական ամուր օղակներ, սկզբնական բջիջներ, տեղական և ռեգիոնալ կուսակցական կազմակերպություններ։ Մասսայական կուսակցությունների հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են անդամավճարների հաշվին։ Այստեղ գործում է կուսակցության անդամակցության բարդ համակարգ, բարձր կուսակցական կարգապահություն, կուսակցական կոպուսի (վերնախավ) որոշումները պարտադիր են կատարման բոլոր անդամների համար։ Մասսայական կուսակցության օրինակներ են Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունները։ Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքն է։ Ըստ այս չափանիշի առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝
  • աջեր
  • ձախեր
  • ցենտրիստներ կամ կենտրոնամետներ։
Այս դասակարգման ավանդույթը գալիս է Ֆրանսիայից, երբ 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական սենատում, այն քաղաքական ուժերը, ովքեր նստած էին թագավորի աջ կողմում, նրանք աջերն էին և կողմնակից էին թագավորին, իսկ ովքեր ձախում էին՝ ընդդիմադիր էին, իսկ ովքեր կենտրոնում էին՝ չեզոք էին։ Խորհրդային տարիներին աջերի և ձախերի դասակարգումը մի փոքր այլ տեսք ուներ։ Մասնավորապես, կոմունիստները իրենց համարում էին աջեր, քանի որ հանդես էին գալիս գոյություն ունեցող կարգերի պահպանման օգտին, իսկ ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին համարում էին ձախեր։ Ժամանակակից պայմաններում քաղաքական դաշտի աջ թևն են կազմում լիբերալ-պահպանողական և ազգայնական կուսակցությունները, իսկ ձախ թևը՝ մարքսիստական, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները։ Աջ և ձախ կենտրոններում հայտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք լոյալ են վերաբերվում գործող քաղաքական ուժերին, կողմնակից են համագործակցության և կոմպրոմիսների։ Մասնավորապես, Ձախ-կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների թվին են պատկանում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, իսկ աջ-կենտրոնամետ՝ նեոպահպանողականները և այլն։
















пятница, 12 июня 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում 2

Հետաքրքիր փաստեր տնտեսագիտական ոլորտում նոբելյան մրցանակակրի մասին

  • Առաջին և այս պահի դրությամբ միակ կինը, ով արժանացել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակին, Էլինոր Օստրոմնէ, 2009 թվականի դափնեկիրը։
  • Դափնեկիրների միջին տարիքը (մրցանակի հանձնման պահի դրությամբ) կազմում է 67 տարի։ Մրցանակի ստացման պահին ամենաերիտասարդ դափնեկիրն է եղել Քեննեթ Էրրոուն, 1972 թվականի դափնեկիրը, ով այդ պահին 51 տարեկան է եղել։ Պարգևատրվածների մեջ ամենածերը եղել էԼեոնիդ Գուրվիչը, 2007 թվականի դափնեկիրը, , ով մրցանակի տրման պահին 90 տարեկան էր։ Գուրվիչը նաև դարձել է բոլոր Նոբելյան մրցանակների գծով ամենածեր դափնեկիրը (մրցանակի տրման պահին)
  • Այս պահին ապրող ամենաերիտասարդ դափնեկիրը Փոլ Քրուգմանն է (ծնվ. 1953 թվականի փետրվարի 28-ին)
  • Ամենաերկարակյացը տնտեսագիտության գծով Նոբելյան դափնեկիրներից 1991 թվականի դափնեկիր Ռոնալդ Քոուզն է, ով ապրել է 102 տարի։ Ամենակարճ կյանքն ունեցել է 1975 թվականի դափնեկիր Լեոնիդ Կանտորովիչը, ով մահացել է 74 տարեկանում։
  • 1969 թվականից սկսած 46 մրցանակ է շնորհվել տնտեսագիտության բնագավառում` որից. 23 մրցանակ շնորհվել է միայն մեկ դափնեկրի, 17 մրցանակ շնորհվել է թվով երկու դափնեկրի միաժամանակ, 6 մրցանակ շնորհվել է թվով երեք դափնեկրի միաժամանակ
  • 2014 թվականի դրությամբ 75 անձ է պարգևատրվել այս մրցանակով
(ներկայացովելու է բանավոր)