1.
Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
2.
Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային
գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
3.
Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
4.
Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:
Ես
ընտրեցի երկրաշարժը քանզի սա ամենատարածված
աղետն է, նրա առաջացման պատճառը
երկրակեղևում որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքն է։
Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա
Արիստոտելը ։ Նա համարում էր, որ երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։
Կան
երկու տեսակի երկրաշարժեր բնածին
և տեխնածին:
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Ինչ հետևություն
կարելի է անել մարդը անզոր է ինչ որ բան անել բնական
աղետների դեմ քանզի դրանք կապված
են բնության հետ, իսկ
ինչը կապված է տեխնածին աղետներին կարելի է օրինակ բավարարվել
քիչ ջրամբարներով կամ հետևել
որպեսզի ռազմական և
արդյունաբերական գործարանները չպայթեն,
սակայն իմ կարծիքով Ճապոնյայում
մարդիկ բավականին հետևողական էին, միխոսքով
երկրագունդը առանց բնական
աղետների անհնար չէ որ տեխնածին աղետներից բացի կան բնական աղետներ:
Комментариев нет:
Отправить комментарий